2016թ.-ին «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն իրականացրել է «Աջակցել կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ» ծրագիրը, որը ֆինանսավորվել է Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի աջակցությունն ուղղված էր տարածաշրջանում ընտրությունների անցկացման գործընթացում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմանը և գենդերային արգելքների վերացմանը, ինչպես նաև խրախուսել գյուղական բնակավայրերում ապրող կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:




















