2017թ. Մարտի 15-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատակազմը պլանավորվող գործողությունների վերաբերյալ առաջին տեղեկատվական հանդիպումը կազմակերպեց Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների ու համայնքապետարանի ներկայացուցիչների հետ:
Ներկայացվեց ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը, մասնավորապես նշվեց, որ ծրագրի շրջանակներում հիմնադրվելու են մի քանի վերամշակման արտադրամասեր՝ կաթի վերամշակման գործարան, չրերի և թեյերի արտադրություն, մսամթերքի արտադրություն և պիլոտային թռչնաբուծարան, որոնց առաջնային խնդիրն է տեղական արտադրողների կողմից արտադրված հումքի սպառումը(կաթ, միս, միրգ, վայրի հատապտուղ և դեղաբույսեր):
Համայնքի վարչական ղեկավարները կարևորեցին ծրագրի ազդեցությունը գյուղական համայնքների տնտեսական զարգացման գործում: Նրանք ողջունեցին համայնքների գործազուրկ բնակչության ներգրավվածությանը պլանավորվող աշխատանքներում և կարևորեցին տարածաշրջանում անասնապահության զարգացման հնարավորությունը:




