2016թ. փետրվար ամսին Տավուշի մարզի Բագարատաշեն գյուղի մանակապարտեզին կրկին անգամ տրամադրվեց հումանիտար օգնություն: Այս անգամ Բագրատաշեն հաճախող 45 սաներ ստացան սնունդ: Մանկապարտեզին տրամադրված սննդամթերքը բավարար է կազմակերպելու երեխաների երեքժամյա սննդապահովումը 3 ամիս ժամկետով:
Սոցիալապես անապահով երեխաների սննդապահովման ծրագիրը իրականացվել է Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ–ի և Մանկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Այս ծրագիրը ևս մեկ կարևոր նախաձեռնություն էր CSO DePo ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի գյուղական համայնքների խնդիրների լուծման և համայնքային կառույցների կարողությունների զարգացմանան բնագավառում:
