• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Հայաստան-Վրաստան միջսահմանային տնտեսական զարգացում

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ-ն վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի հետ իրականացրել է է «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորվել է ԵՄ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն» ծրագրի շրջանակներում:

Ծրագրը ուղղված էր բարելավելու Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները, ամրապնդելով Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը, լրացուցիչ ներդրումներ ներգրավելու և երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկների միջև փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունների զարգացման միջոցով:

Ծրագրի շրջանակներում բացահայտվել են հարևան մարզերի փոխադարձ ներդրումների, ինչպես նաև ԵՄ ու Մաքսային միության շուկաներում ներդրումներ անելու հնարավությունները, կազմակերպվել են ագրոտուրեր և մեդիատուրեր, գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառ: Հրապարակվել  են եռալեզու գործարար ուղեցույց և գործարար տեղեկատու, ստեղծվել է էլեկտրոնային հարթակ առաջարկվող ապրանքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների և արդյունավետ փորձի  փոխանակման համար:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.