• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Նոյեմբերյան համայնքի պատանիները՝ ամառային ուսումնամարզական ճամբարում

Հուլիսի 29-ին Նոյեմբերյան համայնքի 45 պատանիներ մեկնեցին Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար գյուղում տեղակայված ուսումնամարզական ամառային ճամբար: Ճամբարի նպատակն է համախմբել երիտասարդներին մի տանիքի տակ և արդյունավետ հմտություններ փոխանցել առաջնորդության, համայնքային որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցության, առողջ ապրելակերպի վերաբերյալ։

Ճամբարում պատանիներին սպասվում է 10-օրյա հագեցած օրակարգ, որը կհամատեղի հանգիստն ու մարզական պատրաստվածության դասընթացները: Ճամբարականների միջև կանցկացվեն մարզական և մշակութային մրցույթներ ու միջոցառումներ՝ զանազան պարապմունքներ, սպորտային ու ինտելեկտուալ խաղեր, արշավներ, ուսումնադաստիարակչական քննարկումներ։ Պատանիները հնարավորություն կունենան նոր հմտություններ ձեռք բերել արտակարգ իրավիճակում արագ կողմնորոշվելու, առաջին բուժօգնության վերաբերյալ՝ ինքնապաշտպանվելու և օգնության կարիք ունեցողներին արագ օգնության հասնելու համար: Ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ ՀՀ այլ մարզերից և Երևանից ժամանած իրենց հասակակիցների հետ, հետագա համագործակցության պլաններ մշակել, կիսվել իրենց արդյունավետ փորձով, միաժամանակ վայելել իրենց ամառային հանգիստը։

Հաճելի ու հագեցած օրեր ենք մաղթում մեր պատանիներին: Վստահ ենք, որ վերադառնալու եք վառ տպավորություններով, նոր հմտություններով ու գիտելիքներով զինված:

Միջոցառման իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում ձևավորված «Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոն»-ի գործունեության արդյունքում: Կենտրոնը նոյեմբերյանցի պատանիների մասնակցությունը ճամբարային ծրագրին ապահովել է ՀՀ երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի խմբի ղեկավար Յուրա Հարությունյանի աջակցությամբ:


© 2025 Community Center for Development NGO. All Rights Reserved.