Տեսլական
Իրականացնել հանրային և հասարակական ոլորտների, մասնավոր հատվածի մրցունակ, սոցիալապես պատասխանատու, ազնիվ և կենսունակ գործունեություն:
Առաքելությունը
Լինել հասարակական և միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և համայնքների կայուն զարգացմանն ուղղված ծառայությունների շուկայի առաջատար և նախընտրելի գործընկեր` առաջարկելով խորհրդատվական, ուսուցողական, հետազոտական, ծրագրերի մշակման և գնահատման ծառայություններ ու մրցունակ լուծումներ:
Արժեքները
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունն (նախկին` «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ) իր գործընկերների և հաճախորդների հետ աշխատանքում կիրառում է հետևյալ սկզբունքները
- Հաճախորդների և գործընկերների ակնկալիքների գերազանցման ձգտում
- Հաճախորդների և գործընկերների հետ մշտական հետադարձ կապի ապահովում
- Հաճախորդների և գործընկերների նկատմամբ վստահություն
- Գաղտնիության ապահովում և պատասխանատվության զգացում
- Հաճախորդների և գործընկերների կարիքների համակողմանի ըմբռնում
- Թիմային աշխատանք, համագործակցություն, անհատական ներդրում ընդհանուր գործում
- Ստեղծագործական և անհատական մոտեցում, ճկունություն և արագություն նախագծերի իրականացման և ծառայությունների մատուցման ընթացքում
- Աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպում
- Բաց և թափանցիկ աշխատանքային միջավայրի ապահովում
- Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում
- Մասնագիտական գիտելիքների կատարելագործման շարունակական գործընթացի ապահովում