• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Պատմություն

Աջակցություն Տավուշի համայնքներին արդեն 20 տարի


«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն (ՍիՍիԴի) իր գործունեությունն սկսել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում 2002 թվականի դեկտեմբերից: Այն հիմնադրվել է մի խումբ շահագրգիռ անձանց կողմից, որոնց մտահոգում էր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված աղքատության, գործազրկության և արտագաղթի աճով։ Ներառելով երիտասարդներին և կանանց համայնքի զարգացման գործընթացում՝ կամավորության, ինչպես նաև տեղական, պետական և միջազգային ֆինանսավորման ներդրման միջոցով՝ նրանք միավորեցին իրենց ջանքերը՝ իրականացնելու համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը:
Վերջին տասնինը տարիների ընթացքում ՍիՍիԴի-ն ամուր գործընկերություն է հաստատել տեղական ՀԿ-ների, պետական և միջազգային կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և մի շարք միջազգային դրամաշնորհատուների հետ: Այն իրականացրել է համայնքային զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր, շնորհիվ որոնց լայն ճանաչում է ձեռք բերել որպես համայնքային զարգացման կազմակերպություն հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարության շրջանակում՝ աղքատության կրճատման և գյուղական համայնքներում կենսապայմանների բարելավման իր հիմնական նպատակին հասնելու տեսանելի արդյունքի համար:
Իր ծրագրերի միջոցով ՍիՍիԴի ՀԿ-ն նպատակ ունի բարելավել համայնքների ինքնազարգացման կարողությունները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն լուծել իրենց խնդիրները և ապահովել իրենց զարգացումը՝ որպես մեկ ամբողջական համայնք կամ որպես որոշակի խումբ մեկ համայնքում:
ՍիՍԻԴի ՀԿ-ի հաջողությունը պայմանավորված է արդյունավետ և հաջողված ծրագրերի իրականացմամբ, որոնք շոշափելի ազդեցություն են թողել Տավուշի մարզի բնակչության կենսապայմանների բարելավման վրա, նպաստել են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կազմակերպությունը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել երեք հիմնական թիրախային խմբերի՝ համայնքային կառույցներին, քաղաքացիական հասարակությանը, փոքր և միջին ձեռնարկություններին՝ առաջարկելով որակյալ ծառայություններ և իրականացնելով կրթական, խորհրդատվական, հետազոտական, տեղեկատվական և կարողությունների զարգացման նախագծեր:


© 2024 Community Center for Development NGO. All Rights Reserved.