«Դիվելոփմենթ էյդ»-ը Միջազգային ֆինանսական ընկերությունների և համաշխարհային զարգացման գործակալությունների ներկայացուցիչների հետ համատեղ Նոյեմբերի 20-ին Երևանում կազմակերպեց «Միջազգային համագործակցության և զարգացման ֆորում Հայաստանում» միջոցառում՝ առաջիկա բիզնես հնարավորությունների և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միջազգային համագործակցության կարևորության թեմայով:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը ֆորումում ներկայացվեց ծրագրի տնօրեն Հասմիկ Ազիբեկյանի կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը, գնումների ընթացակարգերը, մարտահրավերները և դոնորների հետ աշխատելու լավագույն փորձերը:
Բանախոսները նաև կարևորեցին միջազգային համագործակցության դերը միջազգային առևտրի դյուրացման, Հայաստանում բարձր զբաղվածության և կայուն տնտեսական աճի խթանման, ինչպես նաև երկրի զարգացմանը նպաստող և մասնավոր ընկերությունների գործարար հնարավորությունների զարգացման գործընթացում:
Հայաստանում գործող Զարգացման բանկերի ներկայացուցիչների հետ քննարկվեցին բիզնեսի զարգացման միտումները և ներկայացվեց հայաստանյան զարգացման գործակալությունների հետ երկկողմ համագործակցության արդյունավետ մոտեցումները:



