• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Պատգամավորական աշխատանքային աց Նոյեմբերյան համայնք

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանը Դեկտեմբերի 16-ին Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպում ունեցավ Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի, ավագանիների և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր քննարկելու Տավուշի մարզի, մասնավորապես՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքի առկա խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական շտկումներ և լրացումներ: Մասնակիցների կողմից պարոն Ավալյանին առաջարկվեց ազգային ժողովի առաջիկա նիստերին ներկայացնել սահմանամերձ համայնքներում նախկինում անօրինական շինությունները առանց հավելյալ տուգանքների օրինականացնելու հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց մեծ մասը բնակելի տներ են կամ հարկման ենթակա ոչ բնակելի տարածքներ, որոնց օրինականացման դեպքում համայնքը կավելացնի տեղական վճարները: Նշվեց նաև, որ   Նոյեմբերյան համայնքում գործող արտադրության և սպասարկման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին անհրաժեշտ է շնորհել հարկային արտոնություններ, որի արդյունքում կստեղծվեն նոր բիզնեսներ և աշխատատեղեր:

Պատգամավոր Գրիգոր Ավալյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել և հետևողական լինել կյանքի կոչելու Նոյեմբերյանի համայնքային ակտիվ խմբերի կողմից առաջարկված յուրաքանչյուր հեռանկարային բիզնես գաղափար, որն ուղղված կլինի նոր աշխատատեղերի ստեղծմանը և տեղի բնակչության բարեկեցության ապահովմանը:

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատանքային թիմի կողմից ներկայացվեց ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում փոքր արտադրական ձեռնարկությունների հիմնադրման հետ կապված մանրամասները: Նշվեց, որ Տավուշի մարզում առաջնային աջակցության կարիք ունեն հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման ոլորտում ներգրավված բնակիչները, որոնց պետք է հետևողական պետական աջակցություն:


© 2026 Community Center for Development NGO. All Rights Reserved.