Հարգելի ընկերներ և գործընկերներ,
«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի աշխատակազմը շնորհավորում է ձեր Նոր Տարին` մաղթելով նոր երազանքներ, հույսեր և նորանոր ձեռքբերումներ գալիք տարում:
Թող այս տարին սկսվի ուրախությամբ և ձեր կյանքը լցնի խաղաղությամբ, ջերմությամբ, միասնականությամբ ու բարգավաճմամբ:
Յուրաքանչյուր տարվա սկիզբ ձեզ մեկ քայլով ավելի է մոտեցնում ձեր երազանքներին և հնարավորություն է ընձեռնում սկսել ամեն ինչ նոր և մաքուր էջից: Մենք լիահույս ենք, որ այս տարին բեկումնային կլինի ձեր համար՝ իրականացնելու ձեր երազանքները:
Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին ամենայն բարիք այս տոների ընթացքում:
Շնորհավոր Ամանոր 2018!
