Տավուշի մարզի երիտասարդական խմբերի մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործում ակտիվացնելու նպատակով, «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային միջոցներով 2017թ. հունիսին աջակցություն է ցուցաբերվել Նոյեմբերյան համայնքի 40 անապահով ընտանիքների՝ Նոյեմբերյան, Բերդավան, Դովեղ, Ջուջևան, Բաղանիս, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան բնակավայրերում:
Ծրագրի թիրախ 9 բնակավայրերից նախապես ընտրվել են 120 կարիքավոր ընտանիքներ, որոնց շարքից հետագայում առանձնացվել են այն ընտանիքները, որոնցում կան 2 և ավելի անչափահասներ, ծնողը կամ ծնողները ունեն հաշմանդամություն, գործազուրկ են և ծայրահեղ կարիքավոր:
Տրամադրված հումանիտար օգնության մեջ ներառվել է սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ և կոշիկ: Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի Քրիստինե Ղազարյանին, որը միայնակ մայր է և խնամքի տակ ունի 3 անչափահաս երեխաներ, բացի օգնության հիմնական փաթեթը, տրամադրվել է գազի վառարան՝ ձմռան ամիսներին տունը ջեռուցելու համար: Ոսկեպար համայնքի բնակիչ Վիգեն Մախսուդյանին, որը խնամքի տակ ունի 5 անչափահաս երեխաներ, բացի օգնության հիմնական փաթեթը, տրամադրվել է սառնարան:
«Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության երիտասարդական խմբի անդամների կողմից որոշում է կայացվել կազմակերպել դրամահավաքներ և շարունակել աջակցել Նոյեմբերյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:



