Նոյեմբերի 28-ին CCD Territorial Cooperation NGO-ի թիմը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական/տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ջեֆրի Վորներին, քաղծառայող Լիննի Դյուվալին և քաղաքական գծով մասնագետ Լիլիթ Օհանյանին:
Գործնական հանդիպման ընթացքում պատվավոր հյուրերին ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և CCD Territorial Cooperation NGO-ի կողմից իրականացվող «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի ընթացքը, առաջիկայում սպասվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները: Հանդիպման մասնակիցները ծանոթացան նաև Նոյեմբերյան համայքնի տնտեսական զարգացմանը միտված մրցակցային առավելություններին՝ աշխարհագրական դիրքին, բնակլիմայական պայմաններին, մարդկային և տեխնիկական ռեսուրսներին, զարգացման ներուժ ունեցող և ներդրումների ներգրավման տեսանկյունից մրցունակ ոլորտներին՝ ինտենսիվ գյուղատնտեսություն, օրգանական մեղրի արտադրություն, կաշեգործություն, զբոսաշրջություն, տեքստիլ:
