Հուլիս 12-ին Դիլիջանում մեկնարկեց Մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացը:Գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով անցկացվող դասընթացի նպատակն է աջակցել գործազուրկ անհատներին՝ հասկանալու իրենց աշխատանքային ինքնությունը, ձևավորելու կարիերայի նպատակ և մշակելու գործողությունների պլան՝ այդ նպատակին հասնելու համար:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կզարգացնեն հաղորդակցման հմտությունները, որոնք անհրաժեշտ են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանք փնտրելիս, կբացահայտեն աշխատանք գտնելու խոչընդոտներն ու հնարավոր լուծման տարբերակները, կմշակեն իրենց հակիրճ կենսագրությունը (CV) և ուղեկցող նամակի օրինակ, ինչպես նաև կբացահայտեն աշխատանքի որոնման գործիքները:
Ծրագրի կարողությունների զարգացման կոմպոնենտը իրականացվում է Երևանում գործող «Մենեջմենթ Սիսթեմս` քոչինգ, թրեյնինգ, քնսալթինգ» ընկերության կողմից:
Դասընթացն իրականացվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից:


