Մայիսի 26-ից հունիսի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեցին մասնագիտական դասընթացներ սկսնակ գործարարների համար, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարելավմանը, նոր բիզնեսների հիմնադրմանը, արտադրության և ծառայությունների ոլորտում նորարարական գաղափարների իրականացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
Դասընթացները կազմակերպվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում:




