2017թ. օգօստոսի 22-ին «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի թիմը հերթական աշխատանքային հանդիպումն ունեցավ Տավուշի մարզի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների և համայնքապետերի հետ:Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը: Ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրված էին գործողությունների իրականացման ընթացքում հնարավոր խոչընդոտների և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների պլանով:
Ծրագրի աշխատակազմը կարևորեց նաև համայնքների ղեկավարների մասնակցությունը ծրագրի իրականացման գործընթացում, որը պետք է արտայատված լինի համայնքներում գյուղմթերքներ արտադրող և վերամշակող անհատների և կազմակերպությունների գործունեության աջակցությամբ:Այրում համայնքի բոլոր 7 բնակավայրերի ղեկավարների կողմից ներկայացվեցին համայնքի ընդհանուր տնտեսական հնարավորություները՝ առկա մարդկային և տեխնիկական ռեսուրսները:Մասնակիցները կարևորեցին ծրագրի առարկայական ազդեցությունը Տավուշի գյուղական համայնքների տնտեսական զարգացման ոլորտում:




