2017թ. Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Սուրբ Սարգիս եկեղեցուն կից բացվեց Կիրակնօրյա դպրոցի նոր մասնաշենքը:
Այն ձեռք է բերվել և մասնակի վերանորոգվել Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությամբ, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի աջակցությամբ և կանադահայ բարերար Վարուժան Մանկասարեանի հովանավորությամբ:
Քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ, երեխաները սովորելու են շախմատ, նկարչություն, գորգագործություն և հայկական պարեր:
«Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը Կիրակնօրյա դպրոց հաճախող երեխաների կրթության պայմանները և հնարավորությունները բարելավելու նպատակով դպրոցին նվիրաբերեց մեկ համակարգիչ և համակարգչային սեղան, ինչպես նաև հայտնեց կազմակերպության թիմի պատրաստակամությունը հնարավորության սահմաններում շարունակելու աջակցել Կիրակնօրյա դպրոցին:





