Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցավ քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը, որը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Գրասենյակի հիմնումը հնարավորություն կստեղծի «մեկ պատուհանի սկզբունքով» քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքային կառավարման արդյունավետությունը, ապահովել աշխատանքների թափանցիկությունը և կթեթևացնի վարչարարական գործընթացները: Գրասենյակի գործունեությունը կապահովի հանրային ծառայությունների մատուցումը որակյալ կառավարման սկզբունքով:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) ծառայությունները իրականացվելու են համայնքապետարանի կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման միջոցով, որը, որպես տեղեկատվական ցանց, հնարավորություն է ընձեռնում ավտոմատացնել համայնքի տեղեկատվության հոսքը: Համակարգը ապահովում է գործընթացների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, կրճատում է ծառայությունների մատուցման համար ծախսվող ժամանակը: Առցանանց համակարգի միջոցով կարելի է հետևել և վերահսկել հանրությանը մատուցվող ծառայությունների ընթացքը, դիմել համապատասխան մասնագետների, եթե կան որոշակի հարցեր կամ խնդիրներ:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը նույնպես ներկայացված էր միջոցառմանը:




